211652_close_icon
views-count16540 դիտում article-date 14:30 07-03-2019

Պաշտոնեական լիազորությունների չարաշահման կասկածանքով ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 7-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության պետի տեղակալ Հրաչ Ղազարյանի որոշմամբ ձերբակալվել է Երևանի բնակիչ՝ 52-ամյա Վահան Պողոսյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 308 հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական լիազորությունների չարաշահում) հատկանիշներով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Պողոսյանը առողջապահության նախկին փոխնախարար է։ Քննչական խմբում ներգրավված են նաև Աբովյանի քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ Ռուբեն Մկրտչյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր