116529 դիտում
23:57 05-03-2019
Խոշոր ու ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. 33–ամյա վարորդը Mercedes-ով բախվել է ծառերին ու հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Երևան քաղաքի Սարի Թաղի բնակիչ, 33-ամյա Մահար Սաֆոյանը իր վարած Mercedes մակնիշի 35 ZR 734 համարանիշի ավտոմեքենայով Փարաքար գյուղի վարչական տարածքում ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանին պատկանող գինու գործարանի հարևանությամբ, դեպի Երևան-Արմավիր ավտոճանապարհ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Երևան քաղաքի Սարի Թաղի բնակիչ՝ 31-ամյա Խաչատուր Շահբազյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր՝ Փարաքար գյուղի բնակիչ, 34-ամյա Արթուր Տերոյանը, ում ավտոմեքենայից դուրս են բերել արտակարգ իրավիճակների նախարարութան փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա, տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճամապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներից մեկին հիվանդանոց է ուղեկցել Կ. Աբելյանը:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ:
Մինչ վթարի վայրում տեղազննություն էր կատարում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հետաքննիչը, իսկ ոստիկանության Էջմիածնի բաժնի հերթապահ մասի պետ Արման Վարդանյանը, համայնքային ոստիկան Սահակ Հովհաննիսյանը դեպքի վայրն էին պահպանում, որպեսզի հետաքննիչը տեղազննություն կատարի, Աստղիկ բժշկական կենտրոնից ահազանգ ստացվեց, որ վիրավորը գիտակցության չգալով՝ մահացել է:
Այս պահին ոստիկանները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները, որտեղ փաստի առթիվ հարուցվելու է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապահատրանսպորտային պատահար, որ անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 89+
89+