Կազեմիրո. Զիդիանի հետ մեր հարաբերությունները ինչպես հայր և որդի լինեին
«Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն պատմել է գլխավոր մարզիչ Սանտյագո Սոլարիի ղեկավարությամբ աշխատանքի մասին:
«Արդար չէր լինի ընդգծել միայն մեկ մարզչի: Մոուրնյո, Անչելոտի, Զիդան, Բենիտես... նրանցից յուրաքանչյուրն ուներ իր գլխավոր հատկանիշները:
Զիդանի օրոք խաղացողները մտերիմ հարաբերություններ ունեին մարզչի հետ, ինչպես՝ հայրը որդու հետ: Սոլարիի դեպքում էլ է այդպես: Նա բոլորի հանդեպ իրեն շատ ազնիվ է պահում:
Ինչ վերաբերում է «Ռեալի» նահանջին, ապա թիմի մոտ կարող են նման շրջաններ լինել: Այժմ մենք առաջադիմում ենք:
Առջևում ամենակարևորն է՝ Չեմպիոնների լիգան: Մենք բարդ մրցակիցներ ունենք և մենք կենտրոնացած ենք նրա վրա, որպեսզի նվաճենք բոլոր տիտղոսները, սակայն դա դժվար է լինելու», ասել է Կազեմիրոն:


