2062 դիտում
14:13 05-03-2019
Հետևողականորեն կասեցվելու են սպառողներին մոլորեցնելու բոլոր փորձերը. ՍԱՊԾ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը կաթ և կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է հունվարի 16-ից ուժի մեջ մտած «Կաթի և կաթնային արտադրանքի անվտանգության մասին» ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի այն դրույթները, որոնք սահմանում են պարտադիր պահանջ. կաթնայուղի փոխարինիչով պատրաստված ապրանքների մակնշման մեջ այսուհետ պետք է լինի առանձին գրառում բուսական յուղերի առկայության վերաբերյալ, միաժամանակ կաթնայուղի փոխարինիչով արտադրանքը չի կարող ունենալ այնպիսի անվանումներ, որը կմոլորեցնի սպառողին:
Անդրադառնալով կաթնայուղի փոխարինիչների հետ կապված խնդիրներին, Վահե Դանիելյանը ընդգծել է արտադրանքի ներկայացվող տեխնիկական կանոնակարգում 2018 թվականից առկա նոր պահանջը, որը վերաբերում է տրանսճարպերի առկայությանը և դրա չափաքանակների նորմավորմանը:
«Ներկայումս տրանսճարպաթթուների առավելագույն թույլատրելի քանակությունը կաթնայուղի փոխարինիչներում կամ ճարպայուղային արտադրանքում սահմանված է 2%: Պետք է գիտակցել, որ եթե անգամ ձեր պատրաստի արտադրանքում չի նորմավորվում դրա չափաքանակները, ավելցուկ արձանագրելու դեպքում, մենք ուսումնասիրություն կսկսենք օգտագործվող հումքում»:
Քննարկման ընթացքում կաթ և կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչները բարձրաձայնել են շուկայում առկա անհայտ ծագման և համեմատաբար մատչելի գնով վաճառվող պանրի մասին, որին Վահե Դանիելյանն արձագանքել է. «Խնդիրն իսկապես մտահոգիչ է, մի բան է, երբ այն վաճառվում է շուկայում. գյուղացին կարող է իր արտադրանքը վաճառել շուկայում: Սակայն շրջայցերի ժամանակ պարբերաբար անհայտ ծագման պանիր տեսնում ենք նաև իրացման ցանցում, որոնց իրացումն, իհարկե կասեցնում ենք»:
Ամփոփելով քննարկումը՝ տեսչության պետը շեշտել է. հետևողականորեն կասեցվելու են սպառողներին մոլորեցնելու բոլոր փորձերը:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
Աղբյուրը՝ snund.am
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
6375 դիտում
23:08 10-11-2020
Հեղաշրջման փորձերը շատ կոշտ ձևով կասեցվելու են. Տիգրան Ավինյան
739 դիտում
11:29 19-04-2023
Բարեխղճությունը մշտապես կխրախուսվի, իսկ օրենքը շրջանցելու բոլոր փորձերը հետևողականորեն կկանխվեն. Բադասյան
Այս բաժնից
1213 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1249 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
964 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան