6378 դիտում
23:08 10-11-2020
Հեղաշրջման փորձերը շատ կոշտ ձևով կասեցվելու են. Տիգրան Ավինյան
[url=https://news.am/arm/news/612591.html?fbclid=IwAR1uR9Zx621vTy3XtH_ONU9fp_WfdoDWoceyQTyP_rGofkKyh2bwp-C2Hog]News.am-[/url]ը գրում է. Իշխանությունը շատ կոշտ ձևով կասեցնելու է հեղաշրջման ցանկացած փորձ:
Այս մասին Հայաստանի ՀԸ տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` հավելելով, որ եթե պետք է, գործող իշխանությունները կհեռանան, կընտրվի նոր իշխանություն:
«Ուզում եմ հիշեցնել, որ 90-ականներին, երբ Ադրբեջանում տեղի էին ունենում ներքաղաքական խմորումներ և խժդժություններ, հայոց բանակը բավականին էֆեկտիվ օգտագործեց այդ ներքաղաքական խնդիրները:
Ես ուզում եմ վստահեցնել բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք այս ռազմական դրության պայմաններում փորձում են պղտոր ջրում ձուկ բռնել, որ այս հարցում որևէ տիպի հանդուրժողականություն և թավիշ չի լինելու:
Հայաստանի Հանրապետությունը և մեր պետականությունը ամենից և բոլորի ամբիցիաներից վեր է: Այսինքն՝ մեր ներքաղաքական պրոցեսները՝ ով է մեղավոր, ով է պատասխանատու, դրա հերթն անպայման գալու է, դրա հերթը գալու է, եթե պետք է այս իշխանությունները գնալու են, ընտրվելու է նոր իշխանություն, բայց երբևէ հեղաշրջման փորձերը թույլ տալ, ես անձամբ և մեր թիմը չենք կարող»,- ասաց Ավինյանը:
Հարցին՝ հեղաշրջման վտանգ տեսնո՞ւմ է, Ավինյանը պատասխանեց. «Ես նման վտանգ, այնուամենայնիվ, կոչերի մակարդակով լսել եմ, բայց ուզում եմ վստահեցնել, որ նման փորձերը շատ կոշտ ձևով են կասեցվելու»:
Նմանատիպ նյութեր
2062 դիտում
14:13 05-03-2019
Հետևողականորեն կասեցվելու են սպառողներին մոլորեցնելու բոլոր փորձերը. ՍԱՊԾ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3064 դիտում
12:31 22-03-2024
Շատ կոշտ ձևով ձերբակալել են Նարեկ Սամսոնյանին․ Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
Այս բաժնից
652 դիտում
17:39 10-01-2025
Գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը. ԱՆ
1639 դիտում
15:03 10-01-2025
«Հեռու եմ»․ Երգչուհի Սիրուշոն նոր երգ է ներկայացրել