211652_close_icon
views-count6824 դիտում article-date 23:44 03-03-2019

ԱՄՆ-ում «իսկական մարդասպան» են որակել ռուսական ՇԱԿ-12 ինքնաձիգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ամերիկյան The National Interest (NI) ամսագիրը բարձր է գնահատել ռուսական խոշոր տրամաչափի գրոհային ՇԱԿ-12 ինքնաձիգը, այն որակելով «իսկական մարդասպան»: Պարբերականը նշել է, որ ՇԱԿ-12 իդեալական զենք է քաղաքային պայմաններում հակաահաբեկչական գործողությունների համար: Մասնավորապես՝ զինամթերքի խոշոր տրամաչափի շնորհիվ. 12,7 միլիմետրանող փամփուշտները կարող են թիրախը ոչնչացնել առաջին իսկ կրակահերթով և խուսափել երկարատև փոխհրաձգությունից: Բացի այդ, ՇԱԿ-12-ի համար նախատեսված են տարբեր տեսակ ռազմամթերքներ, որոնք մեծացնում են զենքի տակտիկան բազմազանությունը: Օրինակ, զրահահար փամփուշտները ունակ են ծակել պատերը, խոցել թաքստոցներն ու զրահաբաճկոնները, իսկ ալյումինե փամփուշտները գործնականում անդրադարձ չեն անում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր