211652_close_icon
views-count3504 դիտում article-date 16:44 02-03-2019

Հայաստանի քրդական համայնքը Թուրքիայից պահանջում է ազատ արձակել Աբդուլա Օջալանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի քրդական համայնքը Թուրքիայի իշխանություններից պահանջեց ազատ արձակել քրդերի առաջնորդ, 20 տարի բանտարկության մեջ գտնվող, ցմահ դատապարտված Աբդուլա Օջալանին: «[url=https://armenpress.am/arm/news/966162.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` մարտի 2-ին տեղի ունեցած ցույցի ընթացքում այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը: «Այսօր լրանում է 20-րդ տարին այն օրից, երբ գերեվարվեց և ձերբակալվեց քրդերի առաջնորդ Աբդուլա Օջալանը և արտահանձնվեց թուրքական իշխանություններին: Թուրքական պետությունը Օջալանին դատապարտեց ցմահ բանտարկության: Այսօր թուրքական իշխանությունները թույլ չեն տալիս, որպեսզի Օջալանի հարազատներն ու բարեկամները, նրա փաստաբանները տեսակցության գնան նրա մոտ: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանն ու գերտերություններին, որպեսզի մի կողմ դնեն իրենց շահերը ու բռնեն թուրքական պետության բարբարոս ու արյունոտ ձեռքը: Ուզում ենք, որ ժամ առաջ թուրքական պետությունը ազատ արձակի Աբդուլա Օջալանին»,- ասաց Հասանովը: Երևանի Ստեփան Շահումյանի հրապարակում իրականացված ցույցի ընթացքում քրդական համայնքի ներկայացուցիչները նշեցին նաև, որ թուրքական պետությունը որդեգրել է քուրդ ժողովրդի բնաջնջման քաղաքականություն և իրականացնում է ցեղասպանություն իրենց եղբայրների ու քույրերի նկատմամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր