211652_close_icon
views-count979 դիտում article-date 23:01 13-09-2023

ԵԽ-ում Թուրքիայից պահանջում են նոր գործընթաց սկսել քրդական հարցի վերաբերյալ

Եվրախորհրդարանի (ԵԽ) Թուրքիայի հարցով զեկուցող, իսպանացի պատգամավոր Սանչես Ամորի նոր  զեկույց է պատրաստել, որտեղ խոսվում է Թուրքիայի վերաբերյալ մի շարք հարցերից ու խնդիրներից: Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Այդ հարցերի ցանկում է նաև քրդական հարցը: Այդ մասով  Սանչես Ամորը պահանջել է Թուրքիայի իշխանություններից հարգանք ցուցաբերել քրդական հարցի վերաբերյալ և սկսել նոր գործընթաց, որը հիմնված կլինի հարգանքի վրա: Ընդգծվում է նաև, որ Թուրքիայում մեծանում է ատելությունը ԼԳՊԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ:

Զեկույցում նշվում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև առևտուրը «գրեթե կրկնապատկվել է» ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր։ Վտանգ կա, որ ԵՄ պատժամիջոցների շրջանակներում որոշ ապրանքներ և տեխնոլոգիաներ Ռուսաստանին վաճառվեն թուրքական տարածքով և որ այդ տեխնոլոգիաները կարող են օգտագործվել ռուսական բանակի կողմից Ուկրաինայում։

Նշվում է նաև, որ Ռուսաստանի բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում՝ օլիգարխներ, սկսել են բնակություն հաստատել Թուրքիայի խոշոր քաղաքներում և ծովափնյա շրջաններում։

«Թուրքիան պետք է խուսափի ռուսական կապիտալի և ներդրումների ապաստարան դառնալուց»,- ասվում է զեկույցում։ Իսկ Թուրքիայի համագործակցությունը Ռուսաստանի հետ ատոմակայանների հարցում բնութագրվում է որպես «անհանգստացնող»:

Նմանատիպ նյութեր