2924 դիտում
09:01 02-03-2019
Անտեսանելի զարգացումներ են ընթանում Արցախի հարցում. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել իրենց վերջին տարածաշրջանային այցի և առաջիկայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման մասին։ Հանդիպման վերաբերյալ հայտարարության մեջ կոնկրետություն չկա, համանախագահները խոսում են ընդամենը մտադրության մասին։
Բայց ուշագրավ է, որ համանախագահները հայտարարությամբ են հանդես գալիս իրենց տարածաշրջանային այցից օրեր անց միայն, երբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հնչեցին հայտարություններ երկու կողմից էլ։ Նախ՝ Իրանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկայում սպասվում է իր և Իլհամ Ալիևի հանդիպումը, որը, սակայն, լինելու է հանդիպում առանց օրակարգի և նվիրված է լինելու բանակցային ձևաչափի ճշգրտմանը։
Փաշինյանը նկատի ուներ բանակցություններում Արցախի ներգրավման հնարավորությունը։ Դրան անմիջապես հետևեց Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանը չի պատրաստվում ներգրավվել Արցախի մասնակցությամբ որևէ ձևաչափի։ Այս երկու հայտարարություններից հետո, ահա, հնչում է համանախագահների հայտարարությունը երկու երկրների ղեկավարների առաջիկա հանդիպման վերաբերյալ։
Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում ինչ-որ զարգացումներ են ընթանում։ Դրանք առայժմ անտեսանելի են, սակայն ակնհայտ է, որ բանակցային գործընթացի տեմպն էականորեն ավելացել է։
Ի՞նչ զարգացումներ են դրանք, ի՞նչ հնարավորություններ ու սպառնալիքներ են պարունակում դրանք հայկական կողմերի համար, պարզ կդառնա առաջիկայում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1432 դիտում
09:11 26-02-2019
Իշխանությունների անտեսանելի խնդիրը. «168 ժամ»
2157 դիտում
08:31 17-12-2015
Ազատության հրապարակում իներցիայով հանրահավաքներ անող «Նոր Հայաստանի» շարժումը զարգացումներ չի ունենալու. «168 ժամ»
3195 դիտում
09:49 20-07-2021
Նոր զարգացումներ կլինեն. ԵՄ-ն և ՌԴ-ն ակտիվանում են Արցախի հարցում․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
976 դիտում
07:29 20-11-2024
«Արթկոսմեդ»-ում վերսկսել են վիրահատությունները. տեսչական գործողություններ չեն իրականացվել. «Ժողովուրդ»
1192 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը