2181 դիտում
08:31 17-12-2015
Ազատության հրապարակում իներցիայով հանրահավաքներ անող «Նոր Հայաստանի» շարժումը զարգացումներ չի ունենալու. «168 ժամ»
«168 ժամ» թերթում կարդում ենք. «Եվս մի քանի օր, և Հայաստանում քաղաքական տարին կավարտվի՝ ավարտելով նաև այն շրջափուլը, որի գագաթնակետը դարձավ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Անկախ նրանից, ինչպես այն անցավ, դա արդեն իրողություն է, և ակնհայտ է, որ չի ունենալու հետընտրական զարգացումներ, եթե անգամ ՀԱԿ-ին հաջողվի մինչև վաղը 27 պատգամավորական ստորագրություն հավաքել ու դիմել Սահմանադրական դատարան:
Զարգացումներ չի ունենալու նաև Ազատության հրապարակում իներցիայով հանրահավաքներ անող «Նոր Հայաստանի» շարժումը, որը մարդկանց մարզերից Երևան բերելու, Երևան գալու մոտիվացիա հաղորդելու փոխարեն՝ ինքն է գնում մարզեր: Իսկ հունվարից մեկնարկող քաղաքական կյանքում օրակարգի համար առաջին հարցը լինելու է նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը, որով էլ պայմանավորվելու են խորհրդարանական կառավարման կարգում Ազգային ժողովի ձևավորման սկզբունքներն ու մեխանիզմները: Այն, ինչն իշխանությունը չի կարողացել «անցկացնել» Սահմանադրության նախագծում, փորձելու է անել Ընտրական օրենսգրքի միջոցով: Որքանով կհաջողվի՝ կախված է դիմադրությունից:
Սահմանադրական հանրաքվեին նախորդող ընթացքը ցույց տվեց, որ դիմադրության այն ռազմավարությունը, որն ընտրել էր ընդդիմությունը, մեղմ ասած, չարդարացրեց իրեն:
Սահմանադրական փոփոխությունների շուրջ բովանդակային քննարկման մեջ չմտնելու մարտավարությունն իրականում անգործությունն արդարացնելու չստացված քայլ էր, որովհետև սահմանադրական հանրաքվեն կայանալու էր՝ անկախ նրանից՝ ՀԱԿ-ը կամ «Ժառանգությունը» կմտնեի՞ն քննարկումների մեջ, թե՞ ոչ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
6440 դիտում
23:45 01-12-2015
«Նոր Հայաստան» շարժումը շուրջօրյա հանրահավաքներ է սկսում Ազատության հրապարակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1360 դիտում
09:23 11-02-2021
Պետությունն ապրում է հետպատերազմյան իներցիայով․ «168 ժամ»
1508 դիտում
16:37 01-04-2014
Ապրիլի 28-30-ին Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքներ են անցկացվելու
Այս բաժնից
1456 դիտում
08:30 17-12-2024
Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ»
1249 դիտում
07:41 17-12-2024
Էդմոն Մարուքյանը ճոխ է նշել իր կուսակցության իննամյակը. «Փաստ»
1327 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»