211652_close_icon
views-count64323 դիտում article-date 19:21 01-03-2019

Արտակարգ դեպք Երևանում. կողոպտել են «Հայփոստ»-ի 0065 փոստային բաժանմունքը. ժամանել են տարածքի ոստիկանապետը, քննչականի պետն ու դատախազի տեղակալը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 1-ին, կողոպուտ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում գլխարկով բաճկոնով քաղաքացին մտել է Սեբաստիա 27 հասցեում գործող «Հայփոստ» ՓԲԸ-ի 0065 փոստային բաժանմունք և աշխատակցից պահանջել գումար: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փոստ ներխուժողը դիմադրության հանդիպելուց հետո փոստից գողացել է 2 հազար դրամ և դիմել փախուստի: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Արա Պողոսյանի, բաժնի պետի տեղակալներ Արսեն Վարդանյանի և Վահագն Սիմոնյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի մեծ թվով աշխատակիցներ՝ վարչության պետի օպերգծով տեղակալ Ալիկ Մամիկոնյանի գլխավորությամբ: Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության փորձաքրեագետները: Դեպքի վայրի զննություն են կատարում նաև քննիչները՝ ավագ քննիչ Ազատ Գրիգորյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ–հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կողոպուտ կատարողի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր է ժամանել վարչական շրջանի դատախազի տեղակալ Արսեն Կոստանդյանը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 133+
133+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր