211652_close_icon
views-count21178 դիտում article-date 22:01 28-02-2019

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են 46-ամյա վարորդի Mercedes-ն ու 43-ամյա վարորդի Chevrolet Niva-ն. 3 վիրավորներից մեկը 2 տարեկան աղջիկ է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 27-ին, Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11։45-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ՝ 46-ամյա Արմենակ Սարգսյանի վարած Mercedes մակնիշի 37 ԼM 777 համարանիշի և 43-ամյա Արման Հովակիմյանի վարած Chevrolet Niva մակնիշի 430 OP 61 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով վարորդներից Ա. Սարգսյանը, նրա ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչներ՝ 23-ամյա Հենրիկ Սարգսյանը և 2-ամյա Լիլի Սարգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Գավառի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+

Նմանատիպ նյութեր