2886 դիտում
23:35 28-02-2019
Հարցրեք նրանց, ովքեր մասնակցել են. Զախարովան՝ Բաքվում հակահայկական միջոցառմանը ռուս պատգամավորների մասնակցության մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Բաքվում հակահայկական միջոցառմանը ռուս պատգամավորների մասնակցությանը, ինչպես հայտնում է Ria Novosti-ն, լրագրողների հետ ճեպազրույցում Զախարովան նշել է, որ ՌԴԱԳՆ-ն դրա հետ կապ չունի:
«Թե ինչու են ՌԴ խորհրդարանի պատգամավորները մասնակցել այդ միջոցառմանը, կարծում եմ, ճիշտ կլինի այդ հարցը ուղղել հենց նրանց, ովքեր մասնակցել են: Մենք ասել ենք, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն այդ միջոցառմանը մասնակցության կազմակերպման հետ առնչություն չունի»,-ասաց նա։
Նշենք, որ փետրվարի 27-ին ռուսական Эхо Москвы ռադիոկայանի հետ զրույցում ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը ասել է, որ հայկական կողմն իր վրդովմունքն է հայտնում Բաքվում կայացած հակահայկական միջոցառմանը մի խումբ ռուս պատգամավորների մասնակցության կապակցությամբ:
Նմանատիպ նյութեր
9174 դիտում
17:11 22-09-2017
Արմեն Աշոտյանը Բաքվում հակադարձել է հակահայկական քարոզչությանը
Այս բաժնից
433 դիտում
09:17 19-05-2024
Դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի՝ Ֆրանկոֆոնիայի հարցերով համակարգող Ամիրա Միհայլեսկուի հետ
664 դիտում
09:03 19-05-2024
Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
805 դիտում
23:27 18-05-2024
Հավատացա՜ծ եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչեւ վերջ տանելու է․ գնդապետ Մախսուդյան