Վալվերդեն «Բարսելոնայի» հետ հաղթել է առաջին 100 խաղից 68-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ պարտվեց «Բարսելոնային»՝ 0:3:
Դա Էրնեստո Վալվերդեի 100-րդ հանդիպումն էր որպես կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ:
55-ամյա մասնագետը ակումբի պատմության մեջ հաղթանակների քանակով չորրորդ ցուցանիշն ունի:
Վալվերդեի օրոք «Բարսելոնան» հաղթել է 68 խաղում, 23 անգամ ոչ-ոքի արել և կրել 9 պարտություն:
Պեպ Գվարդիոլայի մոտ առաջին 100 խաղում եղել է 71 հաղթանակ, 19 ոչ-ոքի և 10 պարտություն: Լուիս Էնրիկեի ցուցանիշն է՝ 80 հաղթանակ, 11 ոչ-ոքի և 9 պարտություն:
Վալվերդեն զիջել է նաև Էլենիո Էրերային,որը տարել է 72 հաղթանակ, 12 ոչ-ոքի արել և կրել ամենաշատ պարտությունը՝ 16:



