2366 դիտում
20:11 27-02-2019
«Նանտը» բողոքել է ՖՒՖԱ-ին՝ ավիաղետից զոհված Սալայի համար գումար չստանալու համար
«Նանտը» բողոք է ներկայացրել ՖԻՖԱ-ին, որ «Կարդիֆը» գումար չի փոխանցել հարձակվող Էմիլիանո Սալայի տրանսֆերի դիմաց:
Արգենտինացի հարձակվողը զոհվել է ավիաղետից, երբ նրան Ուելս տեղափոխող ինքնաթիռը վայր էր ընկել Լա-Մանշում: Սալայի մարմինը գտել էին փետրվարի 9-ին:
Տրանսֆերի արժեքը կազմել էր 15 միլիոն եվրո: «Կարդիֆը» պետք է երեք փուլից բաղկացած վճարներից առաջինը փոխանցեր փետրվարի 20-ին: Ֆրանսիայի առաջնության ղեկավարությունն ու «Նանտը» նրանց մեկ շաբաթով վճարը հետաձգելու հնարավորություն էին տվել, սակայն ուելսյան ակումբը նշված ժամկետում գումար չի փոխանցել:
«Կարող ենք հաստատել, որ մենք բողոք ենք ստացել: ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է այս հարցը», հայտնել է կազմակերպության ներկայացուցիչը:
«Կարդիֆը» ավելի վաղ որոշել էր սառեցնել վճարումները, քանի դեռ չի պարզել Սալայի մահվան բոլոր հանգամանքները:
Նմանատիպ նյութեր
2651 դիտում
23:00 06-02-2019
«Նանտը» «Քարդիֆից» պահանջել է 15 մլն ֆունտ Սալայի տրանսֆերի համար՝ սպառնալով դատի տալ
1200 դիտում
16:15 24-02-2015
Կիևը մեղադրել է Մոսկվային՝ պայմանագրով նախատեսված գազը չստանալու համար
3132 դիտում
16:57 12-04-2021
Կարեն Գիլոյան․ Սիմոնը այն կարգի ծանրորդ է, որը պայքարում է չեմպիոն դառնալու համար, ոչ թե զրո չստանալու
Այս բաժնից
2800 դիտում
09:22 13-01-2025
«Բարսելոնա»-ն 5-2 հաշվով հաղթեց «Ռեալ»-ին և 15-րդ անգամ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը
3331 դիտում
10:03 11-01-2025
Մխիթարյանը կարող է բաց թողնել «Ինտեր»-ի առաջիկա հանդիպումը․ ինչ է պատահել
3133 դիտում
22:48 10-01-2025
Գեւորգ Տարախչյանը հեռացել է «Ուրարտուից»