Այսօր Եվրոպայում թեժ ճակատամարտեր են սպասվում. լոնդոնյան դերբի և Սուպերկլասիկո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր Եվրոպայում ֆուտբոլային մեծ օր է:
Նախ, Անգլիայի առաջնությունում կկայանան 28-րդ տուրի հանդիպումները, որոնց շարքում առանձնանում լոնդոնյան դերբին՝ «Չելսի»-«Տոտենհեմ»:
Տարին խիստ անհաջող է ընթանում «Չելսիի» համար: ԱՊԼ-ում շառաչուն ապտակներ «Բորնմութից» (0:4), «Մանչեսթեր Սիթիից» [url=https://shamshyan.com/hy/article/2019/02/10/1117141/](0:6)[/url] և թիմն արդեն դուրս է մնացել թոփ-4-ից: Այսքանից հետո էլ Անգլիական լիգայի գավաթի եզրափակիչում 11 մետրանոց հարվածաշարով պարտություն նույն «Մանչեսթեր Սիթիից», դրան ավելացրած դարպասապահ Կեպ Արիսաբալագայի [url=https://shamshyan.com/hy/article/2019/02/25/1118314/]օյինբազություններն[/url] այդ խաղում, և հասկանալի է, որ Մաուրիցիո Սարիի համար սա ոչ միայն դեմքը և պաշտոնը փրկելու վերջին շանսն է, այլ նաև՝ Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարում մնալու հնարավորությունը:
Այնպես որ, այսօր «Չելսիի» համար կենաց-մահու հանդիպում է լինելու: Հետաքրքիր է, որ Սարին չի բացառել, որ որպես պատիժ, Կեպայի փոխարեն այսօր խաղադաշտ կմտնի փորձառու վետերան Վիլի Կաբալյերոն:
«Արսենալը» սեփական հարկի տակ ընդունում է վերջին շրջանում անկայուն հանդես եկող «Բորնմութին» և պարտավոր է պարզապես հաղթել՝ 4-րդ տեղը պահպանելու համար:
Բայց այս ամենը խամրում է օրվա գլխավոր իրադարձության լույսի ներքո. Սուպերկլասիկո, «Ռեալ»-«Բարսելոնա»: Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ պատասխան խաղը խոստանում է իսկական ճակատամարտ դառնալ: Առաջին խաղում գրանցվել է ոչ-ոքի՝ 1:1, սա «Բարսելոնայի» համար փորձություն է, որը հաղթահարելու համար Մեսիի հրաշագործությունները կարող են քիչ լինել, անհրաժեշտ է ամբողջ թիմի կատարյալ ֆուտբոլը: Դե, իսկ «Ռեալի» դեպքում սա Սանտյագո Սոլարիի գլխավոր քննությունն է մրցաշրջանում. Լա Լիգայում գործերն անհաջող են ընթանում, սակայն «Բարսային» հաղթելու դեպքում այդ ամենը կմոռացվի:
[b]Անգլիայի առաջնություն, 28-րդ տուր
[/b]
«Արսենալ» - «Բորնմութ»՝ 23:45 (Երևանի ժամանակով)
«Չելսի» - «Տոտենհեմ»՝ 00:00
«Լիվերպուլ» - «Ուոթֆորդ»՝ 00:00
«Մանչեսթեր Սիթի» - «Վեստ Հեմ»՝ 00:00
«Քրիսթալ Փելաս» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 00:00
[b]Իսպանիայի Գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ
[/b]
«Ռեալ» - «Բարսելոնա»՝ 00:00