Այսօր երեկոյան ֆուտբոլասերներին հետաքրքիր ճակատամարտեր են սպասվում. տեսանյութ
Այսօր երեկոյան ֆուտբոլասերներին սպասվում են մի շարք հետաքրքիր հանդիպումներ:
Նախ, մեկնարկում է 2015/2016 մրցաշրջանի Բունդեսլիգայի առաջնությունը. գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիան» կընդունի «Համբուրգին»:
Հայ մարզասերների համար, ամենակարևոր հանդիպումը, թերևս մոսկովյան դերբին է՝ «Սպարտակի» և «ԲԿՄԱ»-ի միջև: Այստեղ սպասելիքներ ունենք Յուրա Մովսիսյանից: Իսկ այս հանդիպումից հետո արդեն կարելի է կենտրոնանալ Իսպանիայի Սուպերգավաթի առաջին հանդիպմանը՝ «Ատլետիկ» (Բիլբաո) – Բարսելոնա:
Թբիլիսում ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի «Բարսելոնա»-«Սևիլյա» ցնցող հանդիպումից (5:4) հետո այժմ կատալոնացիների մասնակցությամբ հերթական խաղից ինչ որ մի նման բան ենք սպասում:
Ներկայացնենք այսօր կայանալիք կարևոր հանդիպումները
Գերմանիայի առաջնություն, առաջին տուր
[b]«Բավարիա» - «Համբուրգ»՝ 22:30-ին[/b]
Ռուսաստանի առաջնություն, 5-րդ տուր
[b]«Սպարտակ» - ԲԿՄԱ՝ 22:30[/b]
Անգլիայի առաջնություն, երկրորդ տուր
[b]«Աստոն Վիլա» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 22:45[/b] (այս հանդիպումը նրանց համար, ովքեր անգլիական ֆուտբոլի սիրահարներ են)
Իսպանիայի Սուպերգավաթ, առաջին հանդիպում
[b]«Աթլետիկ» - «Բարսելոնա»՝ 23:59 [/b]