211652_close_icon
views-count1142 դիտում article-date 22:21 26-02-2019

Երևանի պետական կամերային երգչախումբը կներկայանա Կոմիտասին նվիրված աննախադեպ համերգաշարով

Երևանի պետական կամերային երգչախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հարություն Թոփիկյանի գլխավորությամբ, ձեռնարկում է Կոմիտասի 150-ամյակին նվիրված աննախադեպ համերգաշար: Հոբելյանական տարվա ընթացքում երգչախումբը կներկայանա մեծանուն վարդապետին նվիրված համերգներով: «Կոմիտասը և մենք» համերգաշարի մեկնարկը կտրվի փետրվարի 27-ին, ժ. 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Առաջին համերգին երգչախումբը կներկայացնի Կոմիտասի հոգևոր, աշխարհիկ և վիճակի խմբերգերը, ինչպես նաև Էդգար Հովհաննիսյանի գործերից: Համերգի ընթացքում որպես մենակատարներ հանդես կգան երգիչներ Թամարա Մոսինյանը, Սարգիս Մինասյանը, Մաքրուհի Խաչատուրյանը, Գագիկ Հարությունյանը: Կոմպոզիտոր, երաժշտագետ, երաժիշտ-բանահավաք, երգիչ, խմբավար, մանկավարժ, հասարակական գործիչ Կոմիտասը հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է: Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյանը ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թվականների օրացույցում:

Նմանատիպ նյութեր