211652_close_icon
views-count689 դիտում article-date 16:29 06-12-2020

Երևանի պետական կամերային երգչախումբը միջազգային փառատոնում արժանացել է Գրան պրի մրցանակի

Բուլղարական «Вместе в 21 веке» 15-րդ միջազգային փառատոնի շրջանակում Երևանի պետական կամերային երգչախումբը և կոմպոզիտոր Վիլլի Վայները արժանացել են մրցանակների։ Այս մասին տեղեկանում ենք Կամերային երաժշտության ազգային կենտրոնի ֆեյսբուք-ի պաշտոնական էջից։ «Այս տարի իրադարձությունն անցկացվել է առցանց ձևաչափով, մասնակցել են ավելի քան 39 երկրի ներկայացուցիչներ: Փառատոնի ամենաբարձր՝ Գրան պրի մրցանակին արժանացել է Երեւանի պետական կամերային երգչախումբը եւ կոմպոզիտոր Վիլլի Վայները: Առանձնահատուկ շնորհավորում ենք երգչախմբին և Վայներին՝ դժվարին իրավիճակներում մշակութային խրամատը պահելու և երկրին մրցանակներ բերելու առթիվ: Մաղթում ենք նորանոր ձեռքբերումներ», - ասվում է գրառման մեջ։

Նմանատիպ նյութեր