«Մանչեսթեր Յունայթեդը» բավական լուրջ խնդիրներ ունի
«Մանչեսթեր Յունայթեդը» կազմի հետ կապված լուրջ խնդիրներ ունի Անգլիայի առաջնությունում «Քրիսթալ Փելասի» հետ խաղի նախօրեին:
Հարցականի տակ է վնասվածք ստացած տաս ֆուտբոլիստի մասնակցությունը:
Պաշտպաններ Փիլ Ջոնսը, Մատեո Դարմիանն ու Անտոնիո Վալենսիան վաղուց են շարքից դուրս եկել:
Կիսապաշտպաններ Նեմանյա Մատիչը և Անտոնի Մարսյալը վնասվածքներ ստացան ՊՍԺ-ի հետ խաղում և «Լիվերպուլի» հետ հանդիպումից առաջ:
Իսկ ահա «Լիվերպուլի» հետ խաղի ընթացքում արդեն առաջին խաղակեսում միանցամից չորս ֆուտբոլիստ վնասվածք ստացավ. երեք փոխարինվեցին. Խուան Մատան, Անդեր Էրերան և Ջեսի Լինգարդը: Ընդ որում, վերջինս ինքն էլ փոխարինման դուրս եկել: Մարկուս Ռեշֆորդը նույնպես վնասվածք էր ստացել, սակայն ստիպված էր մինչև հանդիպման ավարտը մնալ խաղադաշտում:
Բացի այդ, վնասվածք է ստացել երիտասարդ հարձակվող Մեյսոն Գրինվուդը, որին Սուլշերը երկրորդ թիմից ստիպված էր հիմնական կազմ ընդգրկել:


