Նելսոն Սեմեդու. Մեսին այս աշխարհից չէ
«Բարսելոնայի» պաշտպան Նելսոն Սեմեդուն անդրադարձել է Լիոնել Մեսիի խաղին:
«Ես նրա խաղամակարդակը նկարագրելու համար խոսքեր չունի: Նա այս աշխարհից չէ: Մեսին հիանալի խաղացող է, որը ամեն խաղում ինձ զարմացնում է:
Առանձնապես էլ չենք օգնում նրան, նա ինքը կարող է տիտղոսներ վերցնել, արդյունք բերել և հասնել այն ամենին, ինչ ցանկանում է: Մարզումների ժամանակ նա նույնն է անում, և մենք տանջվում ենք նրա դեմ խաղալուց:
Ինչ վերաբերում է Ռոնալդուի հետ համեմատությանը, դա բարդ խնդիր է պորտուգալացու համար: Երկուսն էլ հրաշալի խաղացողներ են, բայց՝ տարբեր: Ես երկուսի հետ էլ խաղալու պատիվ եմ ունեցել և վայելում յուրաքանչյուր ակնթարթ», ասել է Սեմեդուն:


