1305 դիտում
14:55 01-08-2014
Այսօր կմեկնարկի Նելսոն Ստեփանյանի անվան սամբոյի 5-րդ հուշամրցաշարը
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան օգոստոսի 1-ից 3-ը Երևանում անցկացնում է ԽՍՀՄ կրկնակի հերոս, լեգենդար օդաչու Նելսոն Ստեփանյանի հիշատակին նվիրված սամբոյի միջազգային պատանեկան 5-րդ մրցաշարը:
Օգոստոսի 1-ին Երևան են ժամանել արդեն թիմեր Ռուսաստանի տարբեր նահանգներից,Վրաստանից: Վաղը, օգոստոսի 2-ի առավոտյան ժամը 10-ին՝ Հայաստանի խուլերի միավորման մշակույթի և սպորտի պալատում /հասցե՝ Ե. Կողբացու փողոց, 69/ կմեկնարկեն նախնական գոտեմարտերը, իսկ ժամը 18-ին տեղի կունենա հուշամրցաշարի հանդիսավոր բացման արարողությունը, որին կհաջորդեն եզրափակիչ գոտեմարտերը:
Հաղթողներն ու մրցանակակիրները կպարգևատրվեն համապատասխան կարգի դիպլոմներով, մեդալներով, գավաթներով:
Պատվիրակությունների մեկնումը՝ օգոստոսի 3-ին:
Նմանատիպ նյութեր
1415 դիտում
18:29 22-07-2014
Երևանում տեղի կունենա Նելսոն Ստեփանյանի անվան սամբոյի 5-րդ հուշամրցաշարը
1743 դիտում
15:33 01-09-2017
Տարոն Մարգարյանն այցելել է Նելսոն Ստեփանյանի անվան համար 71 հիմնական դպրոց
Այս բաժնից
619 դիտում
22:53 23-04-2024
Հայաստանը ներկայացնող 3 բռնցքամարտիկներ առնվազն բրոնզե մեդալ են ապահովել Եվրոպայի առաջնությունում
565 դիտում
10:05 23-04-2024
Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ունի 3 մասնակից