211652_close_icon

Դատավորների աշխատավարձերի բարձրացումը էականորեն կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը. Վազգեն Ռշտունի

views-count3052 դիտում article-date 16:33 26-02-2019
Դատավորների աշխատավարձերի բարձրացումը էականորեն կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին։ Նրա խոսքով՝ կոռուպցիան այն խնդիրն է, ինչի դեմ, նախ և առաջ, պետք է պայքարի դատական իշխանությունը, քանի որ դատական համակարգի ներկայացուցիչները, լինելով արդարադատության գործընթացների բուրգում, առաջինը պետք է զերծ մնան նման գործելաոճից։ Հավելեց, որ ՀՀ պետական մյուս մարմինների աշխատողների աշխատավարձերի համեմատ, դատավորների աշխատավարձը բավականին բարձր է։ «Սակայն որքան էլ բարձր լինի աշխատավարձը, միևնույն է՝ պետությունից սպասելիքները շատ ավելի շատ են«-ընդծեց Ռշտունին։ Նրա կարծիքով՝ դատավորների աշխատավարձերի բարձրացումը էականորեն կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը.

Նմանատիպ նյութեր