Պոլիկլինիկաների բուժանձնակազմի աշխատավարձերի բարձրացումը առողջապահության նախարարության օրակարգում է․ Ջումայան
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն այսօր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում էր` բուժանձնակազմին անձամբ ներկայացնելու սպասվող բարեփոխումներն ու դրանց վերաբերյալ լսելու բուժաշխատողների դիտարկումները:
Փոխնախարարը ներկայացրել է պոլիկլինիկաների աշխատանքային գրաֆիկի հետ կապված բարեփոխման առաջարկը, ըստ որի` առավոտյան ժամը 8:00-ին կսկսի լաբորատորիայի, իսկ ժամը 9:00-ին` մնացած բաժինների աշխատանքը: Բուժանձնակազմը կաշխատի մինչև երեկոյան ժամը 19:00-ն` հերթափոխով: Շաբաթական մեկ անգամ նեղ մասնագետները կմնան հերթապահության` մինչև ժամը 19:00-ն:
Այսպիսով` քաղաքացիները հնարավորություն կունենան, առանց աշխատանքից բացակայելու, այցելել իրենց պոլիկլինիկա:
Փոխնախարարի հետ հանդիպմանը բուժաշխատողները նշել են, որ աշխատանքային գրաֆիկի փոփոխությունն, անշուշտ, արդյունավետ կլինի, բայց անհրաժեշտ է նաև աշխատավարձերի վերանայում:
Արտակ Ջումայանի խոսքով` պոլիկլինիկաների բուժանձնակազմի աշխատավարձերի բարձրացումը առողջապահության նախարարության օրակարգում է. բոնուսային համակարգի ներդրմամբ նաև կլինի աշխատավարձերի էական բարձրացում: