Երբևէ գործունեությունս չեմ օգտագործել որևէ նյութական արժեք կամ օգուտ ձեռք բերելու համար.Վազգեն Ռշտունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ. armdaily.am
Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանի Աջափնյակի նստավայրում մեկնարկել է դատավորների արտահերթ նիստը։ ՀՀ 234 դատավորներից նիստին մասնակցում է 135-ը։ Ինչպես հայտնում է [url=https://armdaily.am/?p=50914&l=am&fbclid=IwAR0IwXUrZ9yqK-v1VGIXQyV19EyoodkRPOgZ3sSSumtzVc59iVFTvsSN4Ak]armdaily.am[/url]-ը, ըստ օրենքի, նիստը համարվում է կայացած, եթե դատավորների կեսից ավելին ներկա է լինում։
Լրագրողների հետ զրույցում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին նշեց, որ պետք է քննարկել, թե ինչ քայլեր պետք է արվեն, որպեսզի դատական համակարգը լավ աշխատի։
«Բայց դա վեթինգի միջոցով չպետք է արվի։ Ինչքանով հասկանում եմ, վեթինգով որոշվելու է, թե որ դատավորը կարող է աշխատել, իսկ որը՝ ոչ»,-ասաց դատավորը։
Լրագրողների այն հարցին, թե արդյոք թաքցնելու բան ունեն, Ռշտունին պատասխանեց.«Կյանքում բոլորն էլ թաքցնելու բան ունեն, եթե վերաբերում է իրենց անձնական կյանքին։ Ես թաքցնելու ոչինչ չունեմ, իմ ունեցվածքը հայտարարագրված է»։
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armdaily.am/?p=50914&l=am&fbclid=IwAR0IwXUrZ9yqK-v1VGIXQyV19EyoodkRPOgZ3sSSumtzVc59iVFTvsSN4Ak]կայքում[/url]։