Մատան խոստումը կատարեց և իր գոլը նվիրեց Մումբայի երեխաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան պարաբանել է իր ժեստը՝ ԱՊԼ-ի 19-րդ տուրում «Լեսթերի» հետ խաղում (2:2) դուբլից հետո:
Իսպանացին տեսախցիկների առջև կատարեց հնդկական և տիբեթյան ողջունումը՝ նամաստեն:
«Ես դա արեցի, քանի որ երբ հոկտեմբերին ինձ «Օլդ Տրաֆորդում» այցելեցին OSCAR հիմնադրամի երեխաները, նրանք ինձ խնդրեցին գոլերիցս մեկը այդպես նշեմ:
Առաջին գոլից հետո ես դա չարեցի, քանի որ մեզ ևս մեկ գոլ էր պետք: Իսկ արդեն դուբլից հետո և նրանց մասին էի մտածում և այդ գոլը նվիրեցի Մումբայի երեխաներին», ասել է Մատան: