Ֆրանսիայի հավաքականի պաշտպանը աշխարհի չեմպիոն դառնալու դեպքում խոստումը կատարեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆրանսիայի հավաքականի մի շարք ֆուտբոլիստներ աշխարհի չեմպիոն դառնալու դեպքում խոստումներ էին տվել:
Մասնավորապես՝ Տոմա Լեմարը խոստացել էր ներկել մազերը: Նաբիլ Ֆեքիրն ու Օլիվյե Ժիրուն՝ խուզել մազերը: Ուգո Լյորիսը՝ հարբել Նիցայի գարեջրատներում:
Առայժմ մեկ խոստում է կատարվել. Ֆրանսիայի հավաքականի և «Մարսելի» պաշտպան Ադիլ Ռեմին ասել է, որ չեմպիոն դառնալու դեպքում կգոտեմարտի ֆրանսիական ձյուդոյի լեգենդ, օլիմպիական կրկնակի և աշխարհի տասնակի չեմպիոն Տեդի Ռիների հետ:
Երեկ ֆուտբոլիստը ձյուդոիստի դեմ դուրս եկավ ֆրանսիական TF1 հեռուստաալիքի եթերում:
Ամենաբարդը «Յուվենտուսի» կիսապաշտպան Բլեզ Մատյուիդիի վիճակն է. վերջինս խոստացել է հեծանիվով Փարիզից մինչև Թուրին հասնել: