Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից
Փետրվարի 25-ին, ժամը 17:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սառնակունք գյուղի մոտակայքում ավտոեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սպանդարյան գյուղում «Nissan X-terra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ. Խ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:
***
Փետրվարի 25-ին, ժամը 00:46-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Քուչակ գյուղից դեպի «Թուխ Մանուկ» կոչվող եկեղեցու ճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան (3 ուղևոր) դուրս են բերել արգելափակումից: