211652_close_icon

«Հայաստանի Անմահ գունդ» ՀԿ-ն՝ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ, դիմում է պատերազմի մասնակից վետերանների հարազատներին

views-count2598 դիտում article-date 17:48 25-02-2019
«Հայաստանի Անմահ գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ, Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի հերթական տարեդարձին ընդառաջ դիմում է պատերազմի մասնակից վետերանների հարազատներին: Մերձմոսկովյան «Պատրիոտ» պուրակում կառուցվող Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին նվիրված տաճարի «Հիշատակի ուղի» ցուցադրությունների շարքում ներառելու համար անհրաժեշտ են պատերազմի վետերանների թվայնացված լուսանկարները (JPEG ֆորմատով) և նրանց կենսագրական տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան/մահվան ամիս-ամսաթիվ, այլ տվյալներ): Լուսանկարները և տվյալները խնդրում ենք ուղարկել [email protected] հասցեին` կատարելով «1941-1945» նշումը: Նշենք, որ վերոնշյալ լուսանկարները կմասնակցեն նաև ս.թ. մայիսի 9-ին Երևանում կայանալիք «Անմահ գունդ» խորագրով քայլերթին:

Նմանատիպ նյութեր