211652_close_icon
views-count5796 դիտում article-date 19:34 04-04-2018

Մայիսի 9-ին մասնակցենք «Հայաստանի անմահ գունդ» քայլերթին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մայիսի 9-ին՝ մեծ հաղթանակների օրը, հիշենք մեր պատմության փառապանծ էջերը կերտած հայորդիներին։ «Անմահ գունդը» խորագրով քայլերթ՝ Հայրենական մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի և քառօրյա պատերազմի հերոսների հիշատակի ոգեկոչում։ Վեր պարզենք մեր հերոսների նկարները՝ մեր երախտիքը հայտնելով։ Քայլերթին մասնակցելու, ինչպես նաև նկարների պատրաստման և այլ հարցերով կարող եք դիմել «Հայաստանի անմահ գունդ» հասարակական կազմակերպությանը, գրելով ֆեյսբուքյան էջին կամ [email protected] էլեկտրոնային փոստին, կամ զանգահարել 091 81 88 82 հեռախոսահամարին: Քայլերթի մեկնարկը՝ մայիսի 9-ին՝ ժամը 13.00, Ազատության հրապարակից։ Մասնակցեք քայլերթին ձեր հերոսների լուսանկարներով, վառ պահեք նրանցից յուրաքանչյուրի հիշատակը: Կազմակերպիչներ՝ «Հայաստանի Անմահ գունդ» Հայրենասիրական Հասարակական Կազմակերպություն, Հայաստանի երիտասարդական հիմնադրամ, Հայաստանի Պաշտպանության Նախարարություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր