211652_close_icon
views-count14883 դիտում article-date 14:00 07-05-2017

Հարգենք Հայրենական մեծ պատերազմի, Արցախյան և Ապրիլյան պատերազմների զոհերի հիշատակը. մայիսի 9-ին Երևանում կկազմակերպվի «Անմահ գունդ» քայլերթը

Մայիս ամիսը հայերիս համար եռատոն է. Անկախության տոն՝ առաջին Անկախ հանրապետության հռչակում՝ 28 մայիսի 1918թ., հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի օր՝ 9 մայիսի 1945թ. և Շուշիի ազատագրում՝ 9 մայիսի 1992թ.: Հենց այս պատճառով էլ մայիսը ընդմիշտ կմնա որպես մեր ժողովրդի ազատության և անկախության ձեռքբերման, թուրքական ու ֆաշիստական ստրկացման վտանգից փրկության խորհրդանիշ: Մայիսի 9-ի հատկանշական այս օրը է՛լ ավելի մեծ շուքով տոնելու և սերունդներին հիշողությունները և ոգևորվածությունը փոխանցելու համար, «Հայ-ռուսական Երիտասարդական Միասնություն» (ՀՌԵՄ) հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ Վետերանների և Երկրապահ կամավորական միությունների հետ, սույն թվականի մայիսի 9-ին Երևանում կազմակերպում է «Անմահ գունդ» քայլերթը: Ակցիան անցկացվում է Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ: Ակցիային կմասնակցեն Հայրենական Մեծ պատերազմի վետերաններ, ՀՀ Պաշտպանության նախարարության և ՀՀ-ում ԱՊՀ երկրների դիվանագիտական ներկայացուցիչներ, հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչներ, ՀՀ Երկրապահ կամավորական միությունը, Հայաստանի երիտասարդական կառավարությունը, ուսանողներ և աշակերտներ Հայաստանից և Արցախից: Ակցիան կազմակերպելու համար ստեղծվել է կազմկոմիտե հետևյալ կազմով. Հայ-ռուսական համալսարանի ուսխորհուրդ, ՀՀ երիտասարդական կառավարություն, Երևանում գործող Լոմոնոսովի անվան համալսարանի մասնաճյուղի ուսխորհուրդ, ՀՀ առաջատար կուսակցությունների երիտասարդական թևեր, §Ժայռ¦ հայրենասիրական կազմակերպություն, §Երիտասարդություն¦ և այլ հասարակական կազմակերպություններ: Ակցիայի նպատակն է՝ պահպանել յուրաքանչյուր ընտանիքում հայրենական Մեծ պատերազմի մասնակից վետերանների մասին հիշողությունը և երիտասարդ սերունդներին փոխանցել այդ հայրենասիրական ոգին: Վերոնշյալ ակցիան չի հետապնդում ոչ մի քաղաքական նպատակ: Այս ծրագրի շրջանակներում հրավիրում և կոչ ենք անում Ձեզ միանալու և մասնակցելու «Անմահ գունդ» շարժմանը և հարգել հայրենական Մեծ պատերազմի, Արցախյան և Ապրիլյան պատերազմների զոհերի հիշատակը: Ակցիան կմեկնարկի Ազատության հրապարակից ժամը 13:30-ին, որից հետո քայլերթը կանցնի Մաշտոցի պողոտայով, Գրիգոր Լուսավորիչ փողոցով դեպի Մանկական զբոսայգի: Կոնտակտային անձ՝ Վարդազարյան Սերգեյ Սամվելի - ՀՌԵՄ ՀԿ փոխնախագահ, հեռ.՝ +37491 63 43 43: Ակցիային ուղիղ միացում հնարավոր է ժամը 14:00-ին՝ միանալով ՀՌԵՄ ՀԿ սկայպին՝ OO РАМЕ լոգինով կամ [url=https://web.facebook.com/bessmertniy.polk.armenii/?fref=ts]«Հայաստանի Անմահ գնդի» կայքին[/url]:

Նմանատիպ նյութեր