«Մեղրին արժանի է ունենալու թափանցիկ ու հաշվետու ղեկավարում՝ զերծ արտաքին ազդեցություններից»․ «Քաղաքացիական պայմանագրի» Մեղրի համայնքի ղեկավարի թեկնածու Սերգո Գալստյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Մեղրի համայնքի ղեկավարի թեկնածու Սերգո Գալստյանն անդրադարձել է տարածվող խոսակցություններին՝ ներկայացնելով իր դիրքորոշումն ու համայնքի զարգացման տեսլականը․
«Մեղրի համայնքի սիրելի՛ բնակիչներ,
Նախընտրական քարոզարշավի այս օրերին տարբեր խոսակցություններ են տարածվում, թե իբր հոկտեմբերի 25-ին կայանալիք Մեղրի համայնքի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի դեպքում համայնքը կառավարվելու է այլ ուժերի կամ անձանց կողմից։
Ուզում եմ հստակ պնդել,դրանք անհեթեթ խոսակցություններ են։
Ինձ ճանաչողները լավ գիտեն, որ ես մշտապես շփվում և համագործակցում եմ հասարակության տարբեր շերտերի ու տարբեր հայացքներ ունեցող մարդկանց հետ, բայց դա չի նշանակում թե որևէ մեկը կարող է ինձ կառավարել կամ իմ փոխարեն որոշումներ կայացնել։
Մտերիմներս կփաստեն,որ համայնքի համար աշխատելը իմ վաղեմի ցանկությունն է և միանձնյա որոշումը։
Իմ նպատակները Մեղրու բարօրության և աննախադեպ զարգացման համար` հստակ են և ազնիվ։ Համոզված եմ,որ Մեղրին արժանի է ունենալու թափանցիկ ու հաշվետու ղեկավարում`զերծ արտաքին ազդեցություններից։
Պատահական չէ,որ մեր ծրագրի կարևորագույն սկզբունքներից մեկը համայնքի զարգացման և կառավարման գործընթացներում քաղաքացիների ակտիվ մասնակցության ապահովումն է։
Հարգանքով և սիրով՝
Սերգո Գալստյան»։