211652_close_icon
views-count19580 դիտում article-date 20:29 24-02-2019

Աղմկահարույց դեպք Ռուսաստանում. BMW X6-ի վրաերթի արդյունքում զոհվել է 2 մարդ, վիրավորվել 3-ը. մահացածներից մեկը ԱՄՆ-ի քաղաքացի է, վրաերթի կադրերը հայտնվել են համացանցում. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սանկտ-Պետերբուրգում աղմկահարույց ողբերգական դեպք է տեղի ունեցել: Այսօր գիշերը Նեվսկու պողոտայում BMW X6 ամենագնացը դուրս է եկել մայթեզր և վրաերթի ենթարկել 5 հոգու: Երկու հոգի տեղում մահացել են, 3-ը վիրավորվել: Վիրավորների վիճակը ծանր է: Զոհվածներից մեկը Մոսկվայի 39-ամյա բնակչուհի է, իսկ երկրորդը՝ ԱՄՆ-ի քաղաքացի, 41-ամյա Թոդ Քրոուելը, որը գործի բերումով հաճախ էր լինում Ռուսաստանում: Արդեն հայտի է դարձել, որ BMW X6-ի վարորդը ձերբակալվել է: Պարզվել է, որ վերջինս բազմիցս է բերման ենթարկվել և տուգանվել ճանապարհային երթևեկության կանոնները կոպիտ կերպով խախտելու համար: Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Նշենք, որ դեպքի հետաքննությունը իր վրա է վերցրել Ռուսաստանի Հատուկ քննչական ծառայությունը, որի ղեկավար Անատոլի Բաստրիկինը պահանջել է ամենասեղմ ժամկետներում խստագույնս պատժել բոլոր մեղավորներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր