Ռոստովի ՕՄՕՆ-ը դաժան ծեծի է ենթարկել «Սպարտակի» երկրպագուներին. կադրերը հայտնվել են համացանցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ Ռուսաստանի առաջնության «Ռոստովի» հետ խաղից (2:2) հետո ծեծում են «Սպարտակի» երկրպագուներին:
«Ռոստով-Արենա» մարզադաշտի տեսախցիկները արձանագրել են, թե ինչպես են տեղի ՕՄՕՆ-ի ծառայողները ներխուժում նախատրիբունային տարածք և սկսում ոտքերով ու մահակներով հարվածել երկրպագուներին:
Նշենք, որ խաղից հետո մոսկովյան երրպագուները բավական երկար ժամանակ չէին կարողանում հեռանալ ստադիոնից և անվտանգության աշխատակիցների կողմից արգելափակվել էին նախատրիբունային տարածքներում: Երբ երկրպագուների մի մասը փորձել է ճեղքել շրջափակումը, ոստիկանները սկսել են ջարդը:
«Սպարտակը» պաշտոնապես դատապարտել է իրավապահ մարմինների գործողությունները և պահանջել է հետաքննություն սկսել:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


