211652_close_icon
views-count46273 դիտում article-date 13:02 24-02-2019

Հայաստանի ոստիկանները «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել են միջազգայինն հետախուզվողի. նա Թուրքիայում գործող «Ռոյալ» հեռուստաընկերության տնօրենն է

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ոստիկանության Զվարթնոցի բաժնի ծառայողները, ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ Ստամբուլ-Երևան ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանության Զվարթնոցի գծային բաժին են բերման ենթարկել մի քաղաքացու: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ոստիկանների ստացված տեղեկությունները հավաստի են եղել և այդ քաղաքացին Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 33-ամյա Ռամին Վալադանն է: Վերջինս 2018 թ.-ի նոյեմբերից հետախուզվում էր միջազգային մակարդակով Իրանի Իսլամական Հանրապետության քրեական օրենսգրքի 1-ին հոդվածի ( խարդախություն) մեղադրանքով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ռ. Վալադանը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, իսկ նրա հայտնաբերման մասին արդեն տեղակացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա Թուրքիայի Հանրապետության Անթալիա քաղաքում գործող «Ռոյալ» հեռուստաընկերության տնօերնն է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր