211652_close_icon
views-count21352 դիտում article-date 16:56 23-02-2019

Շղթայական ավտովթար Երևանում. ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ բախվել են BMW-ն, Toyota-ն, Nissan-ն ու Volkswagen-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ավագ հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 21-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 21։40-ի սահմաններում Իսակովի պողոտայի և Մոնթե Մելքոնյան փողոցի հատման մասում բախվել են Երևանի բնակիչներ՝ 28-ամյա Տիգրան Գրիգորյանի վարած BMWմակնիշի 35 PV 452 համարանիշի, 50-ամյա Իգոր Մարտիրոսյանի վարած Toyota մակնիշի 22 RR 112 համարանիշի, 23-ամյա Սեդա Մարտիրոսյանի վարած Nissan մակնիշի 35 ՏC 669 համարանիշի և Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Ռաֆայել Ադամյանի վարած Volkswagen մակնիշի 88 AN 928 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ. Ադամյանի ուղևոր՝ 9-ամյա Էլեն Ադամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար, օրվա գիշերային պատասխանատու Մարատ Սիմոնյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։ Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Տ. Գրիգորյանն աշխատում է «Ինոմա» ՍՊԸ-ում՝ որպես ծրագրավորող, Ի. Մարտիրոսյանը ծառայում է Ազգային անվտանգության ծառայությունում, իսկ Ս. Մարտիրոսյանը՝ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում՝ որպես խորհրդատու։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր