211652_close_icon
views-count15145 դիտում article-date 12:31 23-02-2019

Փաստաբանը համոզված է, որ «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենը երեխաների սնունդը մանկապարտեզից այլ տեղ չի տեղափոխել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը էլեկտրոնային նամակ է ստացել փաստաբանների պալատի փաստաբան Արման Բայադյանից, ով իր անհամաձայնությունն է հայտնում հունվարի 21-ին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ում հրապարակված նյութի վերաբերյալ։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է փաստաբանի պարզաբանումը. «ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող թիվ 58164718 քրեական գործով հանդիսանում եմ մեղադրյալ Գայանե Հովհաննիսյանի պաշտպանը: 2019թ-ի հունվարի 23-ին Գայանե Հովհաննիսյանին քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով: «[color=#EF2929]Shamshyan.com[/color]» էլեկտրոնային կայքի՝ - «Սկանդալ Երևանում. «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենը, ով պաշտոնյայի կին է, քննիչի որոշմամբ ձերբակալվել է. Նա դարձել է իր ագահության զոհը» վերնագրով 2019թ-ի հունվարի 21-ի և - «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենը չկարողացավ մոլորեցնել քննիչներին. Փաստերի ճնշման տակ ոչ միայն ընդունել է մեղավորությունը, այլև 20 մլն դրամի չափով վնասը վերականգնել է» վերնագրով 2019թ-ի հունվարի 23-ի հրապարակումներում հրապարակվել են նախաքննության չճշտված տվյալներ և քննությամբ իբրև պարզված տեղեկություններ, որոնց որոշ մասն իրականությանը չեն համապատասպանում, և խախտում են իմ պաշտպանյալի իրավունքները: Հրապարակված նյութում, մասնավորապես՝ «Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տնօրենի գիտությամբ ու թույլտվությամբ մանկապարտեզի երեխաներին, որոնց թիվն անցնում է 120-ը, սնունդը մաս-մաս էր արվել և տեղափոխվել նրա ընտանիքին պատկանող Ջրվեժում գործող ռեստորանային համալիր։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տնօրենը չէր կարողացել մոլորեցնել քննչական խմբին և Էրեբունու քննիչները նրա աշխատասենյակում հայտնաբերել են հերթական սնունդը, որը պետք է տեղափոխվեր նրա մատնանշված վայր»։ Նշված տեղեկատվությունը ճշտված չէ, չի համապատասխանում իրականությանը, ավելին՝ խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը: Նմանատիպ բովանդակությամբ տեքստ առկա է նաև նույն կայքի «Սկանդալ Երևանում. «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենը, ով պաշտոնյայի կին է, քննիչի որոշմամբ ձերբակալվել է. Նա դարձել է իր ագահության զոհը» վերնագրով հրապարակման մեջ: Համոզված հայտնում եմ, որ Գայանե Հովհաննիսյանի և նրա ընտանիքի կողմից նշված տարածքում կամ այլ տեղ ռեստորանային, ճաշարանային կամ բնակչության նմանատիպ սպասարկում երբեք չի իրականացվել և չի իրականացվում: Կարծում ենք, որ նման լուրեր տարածելը ենթադրյալ հանցանք կատարած անձի վերաբերյալ հանրային բասացական կարծիք ձևավորելու արատավոր և ոչ իրավաչափ պրակտիկա է: Պաշտպանյալիս շահերի արդյունավետ պաշտպանությունն իրականացնելու, Գայանե Հովհաննիսյանի անունն ու բարի համբավը պաշտպանելու նպատակով, ՀՀ Սահմանադրության և քրեական դատավարության օրենսգրքով ամրագրված օրինականության և անձի իրավունքները, ազատությունը և արժանապատվությունը հարգելու սկզբունքների շրջանակներում, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով, «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ կետերով սահմանված կարգով, լիազորված եմ պահանջելու. օրենքով սահմանված կարգով և ժամկետներում լրատվության նույն միջոցում, մեր պատասխանի հրապարակման միջոցով հերքել հրապարակման տեղեկատվության նշված հատվածը: Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/01/21/1115427/?fbclid=IwAR2VB9byt7HAQpqF1ZdUO9b62hRS78MBW8oM8QgkKDjGTyNnuYGDwfmxyv0]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հունվարի 21-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ, արդարադատության գեներալ Արթուր Գոյունյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական բաժնի ավագ քննիչ Ստեփան Նավասարդյանի որոշմամբ որպես կասկածյալ ձերբակալվել էր Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 6-րդ փողոցում գործող «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրեն Գայանե Հովհաննիսյանը։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քր .օր-ի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-դր գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում 2018 թվականին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ նշված մանկապարտեզում կատարվել և կատարվում է խոշոր չափի չարաշահումներ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները, իսկ հետո՝ Էրեբունու քննիչները հսկայածավալ օպերատիվ և պրոֆեսիոնալ աշխատանքների արդյունքում բազմաթիվ փաստեր էին հայտնաբերել, ինչն էլ հիմք էր դարձել, որ տնօրեն Գ. Հովհաննիսյանը ձերբակալվեր։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տնօրենի գիտությամբ ու թույլտվությամբ մանկապարտեզի երեխաներին, որոնց թիվն անցնում էր 120-ը, սնունդը մաս-մաս էր արվել և տեղափոխվել նրա ընտանիքին պատկանող Ջրվեժում գործող ռեստորանային համալիր։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տնօրենը չէր կարողացել մոլորեցնել քննչական խմբին և Էրեբունու քննիչները նրա աշխատասենյակում հայտնաբերել էին հերթական սնունդը, որը պետք է տեղափոխվեր նրա մատնանշված վայր։ Քննիչները պարզել էին նաև, որ տնօրենը յուրացման եղանակով հափշտակել էր մանկապարտեզում հրամանագրված, սակայն փաստացի չաշխատող անձանց անվամբ փոխանցված առանձնապես խոշոր չափի՝ 13 մլն դրամ գումար։ Մանկապարտեզի մոտ հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առաջ խոսել, ֆոտոլրագրողի հետ զրույցում ասել էին. «Տնօրենը որպես դռնապահ հավաքարար, աշխատանքի է ընդունել բարձագույն բժշկական կրթություն ունեցող իր հարսին, իսկ բանվոր՝ կիբեռնետիկ իր ամուսնուն, որպես պահակ կամ օժանդակ բանվորներ՝ իր հարևաններից մի քանիսին։ Իսկ որոշ դեպքերոււմ էլ գումարները հափշտակել է աշխատանքից փաստացի ազատված անձանց աշխատավարձերի գումարները՝ վերջիններիս բանկային քարտերին փոխանցելու և անձամբ կանխիկացնելու եղանակով»։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրա ամուսինն աշխատում է վերահսկիչ պալատի 4-րդ վարչության պետ, ընտանիքի անդամներն էլ բոլորը պաշտոնյաներ են։ Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, հիմնավորվել էր նաև այն, որ տնօրենը յուրացման եղանակով հափշտակել ր մանկապարտեզի սաներին հատկացված իրեն վստահված սննդամթերքից։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր