211652_close_icon
views-count25266 դիտում article-date 12:13 22-02-2019

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. Տաշիր քաղաքում բախվել են Mercedes-ն ու Mitsubishi-ն. Լենինի փողոցի 4 բնակիչ տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում բախվել են Տաշիրի բնակիչներ՝ 42-ամյա Հրայր Մուրադյանի վարած Mirsubishi IO մակնիշի 34 OV 504 համարանիշի և 48-ամյա Արմեն Ալեքսանյանի վարած Mercedes մակնիշի 35 ZA 599 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևորներ՝ Տաշիր քաղաքի Լենինի փողոցի բնակիչներ, 25-ամյա Մալվինա Դավոյանը, 46-ամյա Ժասմինա Բարաբաշը, 23-ամյա Վլադիմիր Դավոյանը և 44-ամյա Վաչագան Բարաբաշը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Տաշիր» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Տաշիրի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Սուքիասյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Ռոբերտ Աբրահամյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր