211652_close_icon
views-count729 դիտում article-date 22:42 19-02-2019

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից

Փետրվարի 19-ին, ժամը 10:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վարդենյաց լեռնանցքի վերջին ոլորանին ավտոմեքենաները տեղացած ձյան պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Փրկարարները Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի 40-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել 16 ավտոմեքենա (33 ուղևոր): *** Փետրվարի 19-ին, ժամը 09:28-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Ա. Հարությունյան փողոցի մոտակայքում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան: *** Փետրվարի 19-ին, ժամը 04:29-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Մուսայելյան գյուղի ավտոճանապարհին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան (2 ուղևոր):

Նմանատիպ նյութեր