71207 դիտում
16:39 30-04-2024
Արտակարգ դեպք և պայթյուն՝ Կոտայքի մարզում. պայթուցիկի նմանվող առարկա են նետել «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 05:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել Կոտայքի մարզի բնակիչ 65–ամյա Արծրուն Մ.-ից, ով հայտնել է, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասից դեպի Զովաբեր բնակավայր տանող ճանապարհին՝ լիցքավորման կետին կից գտնվող «Մամուռ» հյուրանոցի անվտանգության աշխատակցի սպասարկան կետի ապակին կոտրելու միջոցով պայթուցիկի նմանվող իր են գցել և այն պայթեցրել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը, քրեական հետախուզության բաժանւմքունքի ավագ օպերլիազոր Գ. Բեգլարյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու հերթապահ Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ ժամը 04:00-ի սահմաններում անհայտ անձը պլաստմասսե շիշ է նետել Հրազդան-Զովաբեր-Դդմաշեն ավտոճանապարհին գտնվող Մամուռ հյուրանոցային համալիրի պահակի սենյակի պատուհանի վրա, ինչի արդյունքում պատուհանի ապակին կոտրվել է ու շիշն ընկել նշված սենյակ, որի ժամանակ, բարեբախտաբար, պահակը ներսում չի գտնվել, ու առաջացել է պայթյուն:
Դեպքի մասին ոստիկանության Հրազդանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Դեպքի հանգամանքները պարզելու համար ոստիկանությունն ու քննչական վարչությունը օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ են իրականացնում ՝ պարզելու պայթուցիկը նետածի ինքնությունն ու նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
1297 դիտում
12:30 24-01-2015
Հայտնաբերվել է պայթուցիկի նմանվող նյութ և ինքնաշեն պայթուցիկանման սարքեր