102215 դիտում
12:42 30-04-2024
Արտակարգ դեպք՝ Երևանում. 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ հայտնաբերել է ոստիկանության Մաշտոցի բաժնի պետի տեղակալը. բժիշկներն էլ տեղում օգնություն են ցուցաբերել ու տեղափոխել հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարաման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից մարդ է ցած նետվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանությա Մաշոտցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ:
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Աղասի Հարությունյանն ու Սամվել Դավթյանը:
Ահազանգով ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Մինչ մարդիկ քննարկում էին, որ իրեն ցած նետած քաղաքացին մահացել է, ոստիկանության Մաշոտցի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գ. Պողոսյանը նկատում է, որ ընկած քաղաքացին ողջ է և բժիշկների հերթապահ խումբը շտապ մոտենում է դեպքի վայր: Բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնութունն են ցուցաբերում, ապա տեղափոխում են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Երևանի բնակիչ 16-ամյա տղա է:
Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Տեսանյութը՝ SHAMSHYAN.com-ի տելեգրամյան ալիքում
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 160+
160+