115614 դիտում
14:24 30-04-2024
Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հրազդանի կիրճում գործող «Բարդիներ» ռեստորանից հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է. հայտնաբերվել է ատրճանակը, որը, որպես պարգևատրում, տրվել էր Արցախի նախագահի կողմից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական վարույթը նախաձեռնվել է ապրիլի 29-ին Երևանում հնչած կրակոցի փաստով:
Այդ օրը՝ ժամը 19:45-ի սահմաններում «Նաիրի» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքեվ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը:
Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ հրազենային վնասվածք ստացած քաղաքացին, գիտակցության չգալով, մահացել է:
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի բնակիչ 67-ամյա Ազատ Տոնապետյանն է:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները պարզել են, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Հրազդանի կիրճում գործող «Բարդիներ» ռեստորանային համալիրից:
Նշված վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողներն ու ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դանիելյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին ոստիկանության Մալաթիայի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ այդ օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի բնակիչ Ա. Տոնապետյանը, նրա որդին՝ Արագածոտնի մարզի բնակիչ 39-ամյա Արթուր Տոնապետյանը, Երևանում հաշվառված 59-ամյա Արման Հովակիմյանը, Երևանի բնակիչ 59-ամյա Կարեն Միսակյանը, ԱՄՆ քաղաքացի 35-ամյա Տիգրան Սիլահը և Երևանում հաշվառված 33-ամյա Սուրեն Հովսեփյանը ժամանել են Հրազդանի կիրճում գործող «Բարդիներ» ռեստորանային համալիր՝ ընթրելու:
Ընթրելու ընթացքում Ա. Հովակիմյանը իր պայուսակից հանել և աջ ձեռքի մեջ է պահել իրեն պատկանող ատրճանակը, ինչից էլ, ըստ նախնական տեղեկությունների՝ պատահական արձակել է կրակոց, վնասել իր ձախ ձեռքը, և որովայնի շրջանում վիրավորում պատճառել Ազատ Տոնապետյանին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա իր որդու «Ford» մակնիշի ավտոմեքենայով վիրավորին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ էլ, գիտակցության չգալով, վիրավորը մահացել է:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում Ս. Հովսեփյանը, Տ. Սիլահը և Ա. Հովակիմյանը ինքնակամ ներկայացել են ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ Ա. Հովակիմյանը ներկայացրել է ատրճանակը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ատրճանակը նա ստացել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի կողմից՝ որպես պարգևատրություն՝ մարտական ատրճանակ:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ոստիկանություն դեպքի մասին ահազանգել է «Բարդիներ» ռեստորանային համալիրի սեփականատեր Ավետիք Ղազարյանը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2077 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)