«Լիոնի» նախագահ. Եթե Մեսին հիվանդանա, մեր համար լավ կլինի
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում «Բարսելոնայի» հետ խաղից առաջ «Լիոնի» նախագահ Ժան-Միշել Օլասը անդրադարձել է կատալոնացիների առաջատար Լիոնել Մեսիին:
«Մենք 2004-ին խաղացել ենք «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ՝ Կրիշտիանու Ռոնալդույով, Կրիշտիանուն պարզապես հրթիռ էր:
Բախվել ենք նաև այնպիսի տղաների, ինչպիսիք են Բեքհեմն ու Մեսին, թեպետ արգենտինացին երբեք այդպես ոգեշնչված չի խաղացել մեր ակումբի դեմ: Հուսով եմ, այդ միտումը կշարունակի:
Եթե Լեոն հիվանդանա, մեր համար լավ կլինի», ասել է Օլասը:
Հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով կեսգիշերին:


