«Լիոնի» նախագահ. Եթե դուք նավթ ու գազ ունեք, կարող եք ամեն ինչի համար վճարել
«Լիոնի» նախագահ Ժան-Միշել Օլասը մեկնաբանել է 222 միլիոն եվրոյի դիմաց «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարի տեղափոխությունը ՊՍԺ:
«Նեյմարի տրանսֆերը մոտ ապագայում չի օգնի Լիգա 1-ի տնտեսությանը: Մենք պետք է ամեն ինչ կշռադատենք:
Եթե ձեր բախտը բերել է, և դուք ունեք նավթ ու գազ, ապա կարող եք ամեն ինչի համար վճարել: Եթե դա չունեք, ապա առաջնությունում բոլոր ուժերով պետք է պայքարեք առաջին երկու տեղերի համար, Չեմպիոնների լիգայի համար, որը գումար է բերում:
ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելայֆին պետք է հասկանա, թե որքան է նրա բախտը բերել», ասել է Օլասը: