211652_close_icon
views-count1262 դիտում article-date 18:12 19-02-2019

Վեոլիա ջուրը հերքում է. Մեղադրանքն անհիմն է, իսկ խնդրի շահարկումը՝ ոչ կոռեկտ

Օրերս livenews.am լրատվական կայքին տված հարցազրույցում ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՀՀ ՏՄՊՊՀ) ներկայացուցիչն անդրադարձել է Վեոլիա Ջուր ՓԲԸ կողմից ջրաչափերի գնման գործընթացին, ներկայացնելով այն որպես կամայական սկզբունքներով դրանց մատակարարների ընտրություն: Ավելին, Հայաստանի ջրմուղ համակարգերի Օպերատոր կազմակերպությունը մեղադրվել է բարձր գնով ջրաչափեր ձեռք բերելու մեջ՝ ներդրումների մեծ ծավալներ ներկայացնելու եւ այդ ճանապարհով համակարգում առկա մյուս խնդիրների լուծման վրա ներդրումներ կատարելու պարտավորությունից ազատվելու նպատակով: Այս կապակցությամբ Վեոլիա ջուր ՓԲԸ հարկ է համար իրազեկել հանրությանը, որ նշված հրապարակումը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Ընկերությունը եւս մեկ անգամ հայտարարում է՝ ջրաչափերի մատակարարների ընտրությունն իրականացվում է հստակ չափորոշիչների հիման վրա, որի մասին տեղեկացված են ՀՀ ՏՄՊՊՀ-ն ու այլ պատկան մարմիններ, եւ լի է վճռականությամբ պաշտպանել սեփական տեսակետը՝ ի շահ ընկերության գործարար համբավի ու բաժանորդների: Ընկերությունն իր գործունեության մեջ մշտապես առաջնորդվում է ՀՀ օրենսդրությամբ, որն ի դեպ Վեոլիա Ջրից, որպես առաջատար Օպերատորից, պահանջում է միջազգային լավագույն պրակտիկայի հնարավորինս լայն կիրառություն և առաջադեմ տեխնոլոգիաների ու տեխնիկական միջոցների ներդրում համակարգերում: Ու քանի դեռ ՀՀ ՏՄՊՊՀ-ի որոշումը գտնվում է բողոքարկման փուլում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, Վեոլիա Ջուր ընկերությունը կոռեկտ չի համարում խնդրի հետագա շահարկումը եւ մերժում է ամեն մի մեղադրանք իր հասցեին՝ անբարեխիղճ աշխատանքի ու ստանձնած պարտավորությունների կատարումից խուսափելու վերաբերյալ: [b]Վեոլիա Ջուր ՓԲԸ[/b]

Նմանատիպ նյութեր