«Գրան-Պրի». Յուլիա Վոդոպյանովայի հաջող ելույթը
                        Մոսկվայում անցկացվեց  գեղարվեստական մարմնամարզության  << Գրան պրի >> միջազգային ավանդական մրցաշարը: Հայաստանը ներկայացրին  տարիքային երկու խմբի հինգ մարզուհիներ: Ավագների  բազմամարտի պայքարում Յուլիա Վոդոպյանովան գրավեց վեցերորդ տեղը: Նրա թիմակից Յասմինա Աղագուլյանը ութերորդն էր գնդակով վարժությունում, իսկ  Սիլվա Սարգսյանը բավարարվեց  ավելի համեստ արդյունքով:
Երիտասարդներ Աբիգայլ Պողոսյանը և Անժելիկա Կարախանյանը առաջին անգամ մասնակցեցին արտագնա մրցումների, կարողացան լիովին դրսևորել իրենց ունակությունները, թեև առաջատարների շարք չմտան:
Մրցումների ընթացքին հետևող երևանցի մրցավար Գայանե Ներսիսյանն ասաց ,որ մրցաշարին մասնակցեցին 36 երկրների պատվիրակներ: Նրանց հետ պայքարը բավականին հարստացրեց մեր մարզուհիների  մրցափորձը և դա երևաց անզեն աչքով:
Ընթացիկ մրցաշրջանը կարևոր է հատկապես նրանով, որ կվիճարկվեն օլիմպիական խաղերի ուղեգրեր: Դրանք բաժին կհասնեն Բաքվում կայանալիք Եվրոպայի / հունիսին / և աշխարհի / սեպտեմբերին / առաջնությունների հաջողակներին: Նրանց շարքում, հասկանալի պատճառներով, հավանաբար մերոնք չեն լինի:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

