Էլինա Դանիելյանը ՖԻԴԵ-ի կանանց Գրան Պրի մրցաշարում
Միացյալ Արաբական Էմիրությունների Շարժա քաղաքում ընթացող ՖԻԴԵ-ի կանանց Գրան Պրի մրցաշարում արդեն խաղացվել է 8 տուր: Հայաստանի կանանց ազգային հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանն ունի 4,5 միավոր և գտնվում է մրցաշարային աղյուսակի միջնամասում:
Առաջատարներն են չինուհի շախմատիստուհիներ Հոու Յիֆանը և Ձյու Վենջյունը, որոնք ունեն 6.5-ական միավոր: Այսօր կկայանան 9-րդ տուրի հանդիպումները: