211652_close_icon
views-count1007 դիտում article-date 12:25 18-02-2019

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը սահմանադրական բարեփոխումների փաթեթ կդնի շրջանառության մեջ

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ կդնի սահմանադրական բարեփոխումների փաթեթը: Այս մասին այսօր՝ փետրվարի 18-ին, ՀՀ Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նշեց, որ փաթեթը ստեղծվել է դեռևս «Ելք» խմբակցության ժամանակ՝ իր կողմից և այն խորհրդարանում խմբակցությունների դերի բարձրացման մասին է: «Օրինակ՝ խմբակցությունը լինելով սահմանադրական մարմին, կարող է առաջադրել վարչապետի թեկնածու, բայց չի կարող առաջադրել նախագահի թեկնածու: Չի կարող նախաձեռնել քննիչ հանձնաժողովի ստեղծում: Շատ այդպիսի օրինակներ կան»,-ասաց Մարուքյանը։

Նմանատիպ նյութեր