71866 դիտում
13:38 04-04-2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրինագիծ է դրել շրջանառության մեջ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի նախագիծ է դրել շրջանառության մեջ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, մանրամասներ ներկայացնելով նախածից:
«Ինչպես և խոստացել էինք՝ կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի նախագիծը քիչ առաջ ԱԺ-ում դրեցինք շրջանառության մեջ:
ՀՀ Քրեական օրենսգիրք
Հոդված 2651. Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաև կենդանիներին խոշտանգելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
Նույն արարքը, որը կատարվել է
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից,
2) պաշտոնատար անձի կողմից՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով,
3) շահադիտական դրդումներով,
4) առանձին դաժանությամբ,
5) խուլիգանական դրդումներով,
6) անչափահասի ներկայությամբ՝
պատժվում է ազատազրկմամբ մեկից երկու տարի ժամկետով:
Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված գործողությունները կատարող անձի կողմից ԶԼՄ-ներում կամ համացանցում ցուցադրելը պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամկետով:
Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը»,- գրել է Զոհրաբյանը:
Նմանատիպ նյութեր
3415 դիտում
12:27 23-10-2019
Խորհրդարանն ընդունեց կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրինագիծը
1124 դիտում
14:00 04-09-2014
Ֆրանսիացի պատգամավորը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ է ներկայացրել խորհրդարանին
1441 դիտում
16:21 02-05-2019
Կառավարությունն ու ԱԺ-ն կքննարկեն կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնելու հարցը
Այս բաժնից
526 դիտում
15:32 01-05-2024
Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբաններ
385 դիտում
15:18 01-05-2024
Այն մարդիկ, որոնք կասեն՝ թե մենք Ռուսաստանի շպիոններ ենք, նիկոլական ուղղորդված պրոպագանդա է․ Հայկ Մարության
424 դիտում
15:07 01-05-2024
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը