211652_close_icon

Դավիթ Շահնազարյանը՝ «Առաջին դեմքից». Իշխանությունը վարում է ստելու քաղաքականություն ու պատասխանատվությունից խուսափելու գործելակերպ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Aravot.am

views-count6809 դիտում article-date 22:02 17-02-2019
«Միացյալ Նահանգները չի աջակցում ո՛չ ներգրավվածությունը Սիրիայի զինված ուժերի հետ, լինի դա քաղաքացիական անձանց օգնություն ցուցաբերելու նպատակով, թե ռազմական ուղղվածության առաքելություն, ո՛չ էլ Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը այդ առաքելության նպատակով»,- փետրվարի 8-ին հայ մասնագետների՝ Սիրիա մարդասիրական առաքելության մեկնարկի մասին ԱՄՆ պետքարտուղարության փետրվարի 13-ի արձագանքը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսպես էր արձագանքել. «Երևի հարցումներ են եղել հայկական հասարակությունից` ինձ համար անհասկանալի պատճառներով։ «Իմ քայլ»-ի պատգամավորն էլ պնդեց. «Սա պարզ ասած սաբոտաժային երևույթ ու «դանոս» է»: [url=https://www.aravot.am/2019/02/17/1020191/?fbclid=IwAR3gxtqlpfNmLXnUKvhdH5osUf9fUMw2ROz_FHC4F8NeLt67Su1or947LtQ]«Առավոտի»[/url] «Առաջին դեմքից» հաղորդաշարին հյուրընկալված 1992-95թթ ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի Ազգային անվտանգության պետական վարչության պետ Դավիթ Շահնազարյանը չհամաձայնեց, որ եթե ԶԼՄ-ների հարցումը չլիներ՝ պատասխան էլ չէր լինի. «Դա իշխող քաղաքական ուժի և նրա պարագլխի քարոզչությունն է՝ շատ ցածր մակարդակով իրականացվող: Այն, որ նման արձագանք լինելու է (իմիջիայլոց, կարող էր շատ ավելի կոշտ լինել՝ կարծում եմ) ավելի քան կանխատեսելի էր: Հիշեք ԱՄՆ ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի ասուլիսը Երևանում, երբ նա անդրադարձավ այդ թեմային, ընդ որում՝ բավական կոշտ խոսեց: Իշխանությունն այս հարցում նույնպես վարում է ծածկադմփոցի՝ ամեն ինչ թաքցնելու, ստելու քաղաքականություն ու հերթական անգամ ցույց է տալիս իր պատասխանատվությունից խուսափելու գործելակերպը: Եթե ինչ-ինչ պատճառներ կան, ենթադրենք՝ ՌԴ հետ ռազմավարական հարաբերությունները պահանջում են, որ Հայաստանը Ռուսաստանի հետ ներգրավվի նման գործողություններում, բարի եղեք պարզ խոսել այդ մասին, բացատրել: Մի մասը կարող է ընդունել, մյուս մասը՝ ոչ: Ստանձնեք պատասխանատվությունը, այս ամենը կատարեք օրենքով սահմանված ընթացակարգով, այլ ոչ թե խախտելով մի շարք օրենքներ»: Մասնավորապես՝ պետք է լիներ կառավարության որոշում, պաշտպանության նախարարի հրաման և այլն»: Մանրամասները՝ [url=https://www.aravot.am/2019/02/17/1020191/?fbclid=IwAR3gxtqlpfNmLXnUKvhdH5osUf9fUMw2ROz_FHC4F8NeLt67Su1or947LtQ]Aravot.am[/url]-ում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր